Եվրամիությունը մտահոգված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ուղիղ պայմանավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ բանակցություններից հեռացնելով ԵՄ-ին և Կիևին։ Այս մասին գրում է իսպանական El País թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ հանրապետականի վերադարձը Սպիտակ տուն մեծացրել է եվրոպացիների մտավախությունը, որ նա պայմանագիր կպատրաստի Ռուսաստանի առաջնորդի հետ և հետին պլան կմղի Ուկրաինան ու ԵՄ-ն։ Բացի այդ, Բրյուսելում աճում են մտավախությունները, որ ԵՄ-ն կդառնա ապագա համաձայնագրի պահպանման միակ երաշխավորը։
Ռիսկն այն է, որ ԱՄՆ-ը կմշակի Կիևի համար ոչ այնքան ձեռնտու դաշնագիր՝ նախատեսելով, որ Եվրոպան կֆինանսավորի Ուկրաինայի առաջիկա վերակառուցումը և կդառնա համաձայնագրի երաշխավորը, խոստովանել է աղբյուրը։ Նրա խոսքով, «նման սխեման աղետ կլինի եվրոպական անվտանգության համար, էլ չասած աշխարհաքաղաքական հսկայական պարտության մասին»։
Ինչպես նշում է թերթը, ԵՄ երկրների ղեկավարության շրջանակներում խոսակցություններն ապագա բանակցությունների, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ ստեղծելու բանաձեւերի մասին նոր թափ են ստանում։ Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ շեշտը դրված է այս հարցում ԱՄՆ օգնություն ստանալու փորձի վրա։
Եվրոպայում վախենում են, որ Թրամփը Ուկրաինայի պայմանագիրն ուղիղ Պուտինի հետ կհամաձայնեցնի. El País
Մանրամասներ
0Comments