Թրամփը հրաման է ստորագրել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի ստեղծման մասին

Մանրամասներ
Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման գործադիր հրամանը։ Նա Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է 60 օրվա ընթացքում ներկայացնել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի նախագծման և տեղակայման պլանը։

Թրամփը կարծում է, որ հաջորդ սերնդի ռազմավարական զենքի՝ ներառյալ բալիստիկ, հիպերձայնային և թևավոր հրթիռների սպառնալիքը, աճել է վերջին 40 տարիների ընթացքում: «Խաղաղությունը ուժի միջոցով խթանելու համար Միացյալ Նահանգները պետք է ապահովի իր քաղաքացիների պաշտպանությունը՝ «տեղակայելով և պահպանելով հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության վահան, որը նաև պետք է ապահովի կարևոր ենթակառուցվածքի պաշտպանությունը ցանկացած օտար հարձակումից»,-ընդգծել է Թրամփը։