ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին փետրվարի 4-ին հրավիրել է Սպիտակ տուն` հանդիպման։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է երեքշաբթի՝ փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպման: Վարչապետ Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով հրավիրվել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:
0Comments