«Բայդենի վարչակազմը Գազայի հատվածում պահպանակներ բաժանելու համար 50 մլն դոլար է հատկացրել»․ Սպիտակ տան նոր խոսնակ

Մանրամասներ
Քերոլայն Լևիթ

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Գազայի հատվածում պահպանակներ բաժանելու համար 50 մլն դոլար է հատկացրել. ճեպազրույցում նման պնդմամբ է հանդես եկել Սպիտակ տան նոր խոսնակը՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու, գրում է The Guardian-ը:

«Սա հարկատուների փողերի անհեթեթ վատնում է», - ընդգծել է Քերոլայն Լևիթը՝ կրկնելով նմանատիպ օտարերկրյա օգնության ծրագրերը սառեցնելու անհրաժեշտությունը։

Լևիթի խոսքով՝ «ամերիկացի ժողովուրդը նախագահ Թրամփին մանդատ է տվել նոյեմբերի 5-ին, և նա փորձում է ապահովել, որ վճարվող հարկերը իրականում օգտագործվեն ամերիկացի ժողովրդի կամքին և առաջնահերթություններին համահունչ»: