ԱՄՆ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը

Մանրամասներ
ռուբիո կալլաս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

«Քարտուղար Ռուբիոն ընդգծել է անդրատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, կոչ է արել Եվրոպային մեծացնել պաշտպանական ծախսերը և ուշադրություն է հրավիրել Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերների վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, Ռուբիոն ողջունել է ԵՄ-ի որոշումը՝ երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։