ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել երրորդ երկրների տասնյակ ընկերությունների վրա

Մանրամասներ
եմ

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների տասնյակ ընկերությունների վրա, որոնք, ենթադրաբար, Ռուսաստանի Դաշնությանն օգնում են շրջանցել սահմանափակող միջոցները։

Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին և իր տրամադրության տակ եղած փաստաթուղթը։

Նշվում է, որ Բրյուսելը կարող է նաև մտցնել սահմանափակումներ, որոնք կտարածվեն այն ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների վրա, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են սպառազինությունների համակարգերում։ Ընդ որում, ըստ Bloomberg-ի գնահատումների, չի կարելի վստահորեն պնդել, թե Եվրամիությունում ձեռք կբերվի փոխհամաձայնություն միջոցների 16-րդ փաթեթի բովանդակության շուրջ, քանի որ առանձին երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների խստացման դեմ։