Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծությունից վնասվել են Խերսոնի մարզի եւ Ղրիմի միջեւ գտնվող վարչական սահմանի կամուրջները՝ Չոնգարի մոտ, հայտնել է Խերսոնի մարզի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Նախնական գնահատմամբ՝ կիրառվել են բրիտանական Storm Shadow հրթիռներ։ Վնասվել է կամուրջների ճանապարհային ծածկույթը։ Զոհեր չկան (...)»,-Telegram-ի իր ալիքում գրել է նա։
Սալդոն վստահեցրել է, որ մեքենաների երթեւեկությունը «շատ շուտով» կվերականգնվի։ Խերսոնի մարզի եւ Ղրիմի միջեւ հաղորդակցությունը ժամանակավորապես կազմակերպվում է այլ ճանապարհով։
0Comments