ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինայի զինված ուժերին մի քանի բրիգադի տանկեր փոխանցել. Լեհաստանի նախագահ

Մանրամասներ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային այնքան տանկ փոխանցել, որ դրանք բավարարեն ուկրաինական բանակում մի քանի տանկային բրիգադներ ստեղծելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Լեհաստանի նախագահի հայտարարությանը։

Նախագահի խոսքով ՝ դաշինքի անդամները Ուկրաինային կուղարկեն նաև Leopard 2 տանկեր: Ընդ որում Դուդան հիշեցրել է, որ դաշնակցային գործողությունների շրջանակներում արևմտյան երկրներն արդեն Ուկրաինային տանկեր են մատակարարում։