Ուկրաինայի սահմանների մոտ ավելի քան 300 հազար ռուս զինվոր է կենտրոնացած. Ուկրաինայի պաշտպանության նախարար

Մանրամասներ

Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի կապակցությամբ ռուսական զորքերը կարող են հարձակում սկսել Ուկրաինայի արևելքում և հարավում. ֆրանսիական «BFMTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի սահմանների մոտ ավելի քան 300 հազար ռուս զինվոր է կենտրոնացած, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի իշխանությունները։ Ռեզնիկովը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել նոր ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։