Իտալիան հրաժարվել է զինվորականներ ուղարկել Ուկրաինա

Մանրամասներ
կիև

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ուկրաինայում հնարավոր եվրոպական ուժերի կազմում իտալական զորախումբ ներառելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը: Այս մասին նա ասել է Rai1 հեռուստաալիքի եթերում։

«Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկության առնչությամբ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության հարցում, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ իտալացի զինվորներ չենք ուղարկելու Ուկրաինա», – ասել է Իտալիայի վարչապետը։

«Ի վերջո, բոլորն ունեն նույն նպատակը՝ արդար խաղաղություն բերել Ուկրաինա, կայուն և տևական խաղաղություն, ես կասեի՝ վերջնական: Ուստի առանցքային հարցն այն է, թե ինչպես կառուցել խաղաղությունը, որն անվտանգության երաշխիքներ կներառի Ուկրաինայի համար», – հավելել է նա: