Պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար․ Զելենսկի

Մանրամասներ
Թրամփ զելենսկի

Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամեն ինչ»։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ․

«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։ 
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

Անդրադառնալով օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին՝ նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:

«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելք, և հրադադարը ծովում անմիջապես, եթե Ռուսաստանը նույնն անի։ Իսկապես գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,- Թերթի փոխանցմամբ՝ հավելել է Զելենսկին։