Լեհաստանում հրկիզել են պատվաստման կետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Զամոսցում հրկիզել են սանիտարահամաճարակաբանական կայանն ու պատվաստման շրջիկ կետը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննության համար հատուկ օպերատիվ-քննչական խումբ է ստեղծվել:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել նման գործողությունների համար:
Իր հերթին, ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Շիմչակը հայտնել է հատուկ խմբի ստեղծման համար: Նրա խոսքով՝ եղել են տեսանկարահանող սարքեր, եւ ակտիվ գործողություններ են ձեռնարկվում հրկիզումը կազմակերպած անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
0Comments