ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Ուկրաինային օգնությունը վերականգնելու հարցը, եթե խաղաղ բանակցություններ և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկվեն: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Թրամփը երկուշաբթի օրը դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչը նրա վերջին քայլն է՝ ԱՄՆ քաղաքականությունը փոխելու Ռուսաստանի նկատմամբ ավելի հաշտարար դիրքորոշման:
Երեքշաբթի երեկոյան Թրամփը հայտնել էր, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում պատրաստակամություն է հայտնել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ուոլցը դրական է գնահատել Զելենսկու նամակը: Նա հավելել է նաև, որ քննարկել են բանակցությունների ամսաթիվը, վայրը և թիմը, որը, ըստ նրա, կավարտի պատերազմը:
«Մենք արդեն խոսում ենք վստահության ամրապնդման միջոցների մասին, որոնք այնուհետև կկիրառենք ռուսների նկատմամբ և կփորձարկենք այդ կողմը»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
0Comments