Ամերիկյան Գոլդսբորո քաղաքի սուպերմարկետի աշխատակիցներն օգնել են բռնել տղամարդուն, ով նայում էր հաճախորդների շրջազգեստների տակ, հայտնել է News 13 հեռուստաալիքը:
Walmart սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները նկատել են մի գնորդի, որը փորձում էր գաղտնի կերպով լուսանկարել՝ բջջային հեռախոսի տեսախցիկն ուղղելով անհայտ կնոջ շրջազգեստի տակ: Տղամարդու գործողությունները ֆիքսել են տեսախցիկները:
Երբ հաջորդ օրը տղամարդը վերադարձել է, պահակները ոստիկանություն են կանչել: Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել 46-ամյա Տիրուս Ջերմեն Կատոյին:
Տղամարդը հինգ հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Նա պարտավոր է նշանակված օրը ներկայանալ դատարան:
0Comments