Թրամփն արգելափակել է Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին.  NYT

Մանրամասներ
թրամփ նեթանյահու

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է Իսրայելի ծրագրած հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին՝ հօգուտ Իրանի հետ բանակցությունների՝ միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրի շուրջ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին և այլոց:

Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելը պլաններ է մշակել մայիսին՝ հարձակվելու այդ օբյեկտների վրա՝ ասելով, որ «նպատակը միջուկային զենք ստեղծելու Իրանի հնարավորությունը մեկ կամ ավելի տարով սահմանափակելն է»:

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ի օգնությունն անհրաժեշտ էր ոչ միայն Իսրայելին Իրանի պատասխան գործողություններից պաշտպանելու, այլ նաև հարձակման հաջողությունն ապահովելու համար։

Ամիսներ շարունակվող ներքին բանավեճերից հետո Թրամփը որոշել է բանակցել Իրանի հետ, այլ ոչ թե աջակցել ռազմական գործողություններին:

Անցյալ շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իրանը Օմանում առաջին անգամ բանակցություններ են վարել Թրամփի նախագահության օրոք, ներառյալ նրա առաջին ժամկետը՝ 2017-2021 թվականներին։ Երկու երկրներն էլ բանակցությունները որակել են որպես «դրական» և «կառուցողական»:

Երկրորդ փուլը նախատեսված է շաբաթ օրը։ Իրանը կրկին հանդես է եկել Օմանում բանակցություններ անցկացնելու օգտին, սակայն արեւմտյան աղբյուրները որպես բանակցությունների վայր նշել են Հռոմը։