Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր դժգոհությունն է արտահայտել ԵՄ-ի կողմից ընդունված հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթի կապակցությամբ՝ ակնարկելով, որ այն չափազանց թույլ է։
«Պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուղղված է ռուսական ռազմական արդյունաբերության, քարոզչության և ֆինանսական համակարգի դեմ։ Ռուս ագրեսորի վրա գործադրվող ճնշումը պետք է մեծանա. մենք ակնկալում ենք վճռական քայլեր «Ռոսատոմի» ու Ռուսաստանի Դաշնության միջուկային արդյունաբերության դեմ և ավելի մեծ ճնշում զինվորականների ու բանկերի վրա», - գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում։
Ուկրաինացի առաջնորդն առաջին անգամը չէ իր դժգոհությունը հայտնում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից, որոնք, իր կարծիքով, բավականաչափ զգալի չեն։ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների 9-րդ փաթեթի ընդունումից հետո ևս Զելենսկին հայտարարել էր դրանք խստացնելու անհրաժեշտության մասին։
0Comments