Կիևում Զելենսկուն համեմատել են դպրոցականի հետ

Մանրամասներ
Զելենսկի

Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համեմատել են երեխայի հետ և հայտարարել, որ նա «դպրոցականի աշխարհայացք»ունի։ Այս մասին գրում է գերմանական Spiegel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նա նախկինի պես դպրոցականի աշխարհայացք ունի»,-պարբերականը մեջբերում է Կիեւի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:

Մեկ այլ աղբյուր, որը նախկինում աշխատել է Զելենսկու հետ, Spiegel-ի հետ զրույցում նշել է, որ նա նման է անչափահասի։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ «նախկին կատակերգուն կարծում է, որ եթե ինչ-որ բան շատ ցանկանաս և իսկապես հավատաս դրան, ապա կարելի է այն ստանալ»։