SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ, 46-ամյա Հայկ Վարդանյանի ավտոտնակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Հ. Վարդանյանը ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել ենՏերյան փողոցի 62 շենքի բակում գտնվող իր ավտոտնակի դռան փականը և այնտեղից գողացել Stels տիպի հեծանիվը:
Երևանում թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահի ավտոտնակը
Հայկ Վարդանյանը ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ավտոտնակի դռան փականը և այնտեղից գողացել Stels տիպի հեծանիվը
0Comments