Մարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։
Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
0Comments