Մարտի 6-ին Երևանում կունենանք +10...+12 աստիճան տաքություն․ Սուրենյան

Մանրամասներ
եղանակ

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10...+12 աստիճան տաքություն:

Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը:

Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։