Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 27-28-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 27-ի ցերեկը կլինի 2-4 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1....-3 աստիճան։
0Comments