Մարտի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ

Մանրամասներ
եղանակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մարտ ամսվա եղանակի կանխատեսումը։

Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

«Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,-նշված է հաղորդագրության մեջ։