Թրամփն ու Զելենսկին վիճել են․ Թրամփը Զելենսկիին վռնդել է Սպիտակ տնից

Մանրամասներ
զելենսկի ամն

Թրամփը լրագրողների ներկայությամբ բախումից հետո Զելենսկիին վռնդել է Սպիտակ տնից, գրում է գերմանական Bild պարբերականը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղաժամ լքել է Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո։

Բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է։

Սպիտակ տան սկանդալից առաջ ամեն ինչ վկայում էր ներդաշնակ հանդիպման մասին, որի ընթացքում նախատեսվում էր ստորագրել Ուկրաինայի բնական ռեսուրսների համատեղ օգտագործման համաձայնագիրը։ Գործարք, որը Թրամփը անվանել է «շատ արդար», և որին Զելենսկին նախապես համաձայնել էր։

Օվալաձև աշխատասենյակի ուղիղ եթերում երևում է, որ Զելենսկին նստած է ձեռքերը խաչած, երբ Թրամփը անդադար խոսում էր նրա հետ և ընդհատում էր, երբ Զելենսկին փորձում էր ինչ-որ բան ասել:

Տեսախցիկների առջև Թրամփը փորձել է նվաստացնել իր զրուցակցին՝ վիրավորական արտահայտություններ անելով անձամբ Զելենսկու և հարձակման ենթարկված Ուկրաինայի հասցեին։

Երկու նախագահների զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիից  պահանջել է «երախտագիտություն» հայտնել Ռուսաստանի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։

Թրամփն ու նրա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Զելենսկիին մեղադրել են «անհարգալից վերաբերմունքի» մեջ։

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ Զելենսկու մեքենան մոտեցել է Օվալաձև աշխատասենյակի մուտքի մոտ։ Զելենսկին հեռանում է: