ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը. «Հրաշալի լուր»

Մանրամասներ
ամն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը.

«Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Lydian-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը Հայաստանում վերսկսելու Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագիրը՝ միլիոնավոր ԱՄՆ դոլարի ներդրումով տնտեսության մեջ, որը կստեղծի աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։

Հայաստանը բաց է ԱՄՆ-ի բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցելու համար, երբ մենք միասին աշխատում ենք դեպի ավելի բարեկեցիկ ապագա»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: