Տեղումները դադարել են. ի՞նչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Մանրամասներ
ճանապարհ

Հանրապետությունում այսօր ժամը 9–ի դրությամբ բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է միայն Թթուջուր–Նավուր ճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,– ասված է հաղորդագրությունում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: