ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմը դեռ չի ժամանել Հայաստան, ինչպես խոստացել էր Բլինկենը. ՊԵԿ

Մանրամասներ
ամն

Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, հայտնում է «Արմենպրեսը»։

ՊԵԿ-ը նախատեսված այցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ թիմի դեռևս Հայաստան չժամանելով պայմանավորված։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։