Պատմական ուղերձ. Օջալանը կոչ է արել PKK–ին զենքերը վայր դնել

Մանրամասներ
Օջալան

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարված PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը PKK–ի զինյալներին կոչ է արել վայր դնել զենքերը եւ լուծարել PKK–ն։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդական DEM կուսակցության 7 հոգանոց պատվիրակությունը, ովքեր Իմրալը կղզում հանդիպել են PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, հայտարարել են Աբդուլլահ Օջալանի ուղերձի մասին։

Օջալանի կոչում հիշատակվել է, որ PKK–ն ստեղծվել է պատմության ամենաարյունալի ժամանակահատվածում, երկու համաշխարհային պատերազմների եւ Սառը պատերազմի իրականության ժամանակ, երբ մերժված է քրդական ինքնությունը եւ ազատությունները։ Նա շեշտել է, թե ներկա իրողություններում PKK–ի գոյությունը կորցրել է իմաստը։

Օջալանի խոսքով՝ Քուրդ–թուրք հարաբերությունները, որոնք անցնում են 1000 տարին, թուրքերն ու քրդերը իրենց գոյությունը շարունակելու համար միասին պայքարել եւ պարտադրված միասին դաշինքի մեջ են հեգեմոն ուժերի դեմ։  PKK–ի առաջնորդը նշել է, թե կապիտալիստական վերջին 200 տարում հաջողվել է այդ դաշինքը պառակտել։

«Թուրքիայի հանրապետության պատմության ամենաերկար եւ ընդգրկուն ըմբոստության եւ ուժային շարժումը հանդիսացած PKK-ն առաջացել է քանի որ ժողովրդավարական քաղաքական ուղիները փակ են եղել»,–նշել է Օջալանը՝  կոչ անելով PKK–ի բոլոր խմբերին զենքերը վայր դնել եւ լուծարել PKK–ն։