Եղանակը կտաքանա. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Մանրամասներ
եղանակ

Հանրապետության տարածքում` մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 1-2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին և 6-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 1-ի երեկոյան բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Մարտի 2-ին ցերեկըսպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0 -4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -2-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -8-11, ցերեկը՝ +1+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -3-7,

Լոռիում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2+3,

Տավուշում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2+3, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝-16-20, ցերեկը՝ -3-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -8-11, ցերեկը՝ +1+5,

Արարատում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0+3,

Արմավիրում գիշերը՝ -8-11, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -3-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-7-10, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+9, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -2+2։