«Կանայք «պամադա» են քսում մեքենա վարելիս», «Սեքսիզմ պետք չի, տղամարդիկ էլ հեռախոսով են խոսում». Քննարկում ԱԺ-ում

Մանրամասներ
քպ

Տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա որոշակի ժամանակով կասեցվում է  տրանսպորային միջոցներ վարելու իրավունքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ Պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն  ասաց, որ վերջերս մի բլոգեր մանրամասն վերլուծել էր Գերմանիայում կիրառվող փորձը. «Բալերն էլ կան, բայց խստացումների այնպիսի փաթեթ կա, որ մարդկանց հեռու է պահում այնպիսի խախտումներից, ինչպիսին հեռախոսով խոսելն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հեռախոսն ամենափորձանքն է մեքենա վարելու ընթացքում։ Մենք չտեսանք այստեղ այդ երևույթի դեմ  պայքար։ Հիմա հեռախոսով էլ չեն խոսում, գրում են, sms են գրում։ Կանայք... մնում է պամադա քսեն քշելուց։ Քսում են, խփում են, մարդիկ են մահանում»։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն ընդհատեց. «Որպեսզի սեքսիզմ չդիտվի, տղամարդիկ էլ... գրում են»։