Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։
Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը:
0Comments