Էս ԱԺ էլ ոչ մի դպրոցական երեխա մի տարեք․ Վլադիմիր Մարտիրոսյան

Մանրամասներ
վլադիմիր

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամոթը էն ա, որ էսօրվա ԱԺ ամբիոնի մոտ իր քաղաքական հոգեվարքը ցուցադրողին ԱԺ օթյակից դիտում էին նաև դպրոցական էրեխեքը:

Էս ԱԺ էլ ոչ մի դպրոցական երեխա մի տարեք: Առհասարակ էրեխեքից հեռու:

Հեչ պարտադիր չի, որ դպրոցական էրեխեն տեսնի ու լսի իր երկրի անհավասարակշիռ ղեկավարից, թե ինչպես ա նա «արա-ով» խոսում նույն երկրի նախկին ղեկավարների` պատերին տված քաղաքական դիակների մնացորդներից»: