ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հրադադարի ռեժիմի ընդլայնման դիմաց Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների հնարավոր վերացման հարցում որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցելուց հետո։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Դրանք բազմաթիվ պատժամիջոցներ են, այդ թվում՝ ոչ ամերիկյան։ Ռուսաստանի ներկայացուցիչները Էր-Ռիադում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններում քննարկել են որոշ պատժամիջոցներ, որոնք, ըստ իմ տվյալների, նույնիսկ ամերիկյան չեն։ Այսինքն՝ մենք չենք կարող դրանք վերացնել, եթե նույնիսկ ցանկանանք»,-նշել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ամերիկյան կողմը ներկայում վերլուծում է բանակցությունների արդյունքները։ Նա նշել է, որ պատշաճ գնահատումից հետո մի քանի տարբերակներ կզեկուցվեն նախագահ Թրամփին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
0Comments