Սևանի կառավարական առանձնատների ջրամատակարարումը կդադարեցվի

Մանրամասներ
Նիկոլ առանձնատուն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07։00-ից մինչև մարտի 5-ը ժամը 07։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝  Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ․ Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների  փողոցների,  «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ,  Հայաստանյաց Առաքելական Ս․ Եկեղեցի Մայր  Աթոռ  Ս․ Էջմիածին Սևան և   հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: