Կիևի ռեժիմը խաղաղություն չի ցանկանում, այս իրավիճակում միայն Վաշինգտոնի ջանքերը և Մոսկվայի պատրաստակամությունը ակնհայտորեն բավարար չեն լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շատ կարևոր տարր է դուրս մնում», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Կիևի ռեժիմը հրաժարվում է բանակցությունների միջոցով կարգավորման ուղեծիր մտնել։
Պեսկովը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած վիճաբանությունը Օվալաձև աշխատասենյակում։ Նա կարծում է, որ Զելենսկին դիվանագիտական կարողությունների իսպառ բացակայություն է ցուցադրել։
«Այսպես ասած` բավականին աննախադեպ իրադարձություն էր: Իհարկե, Զելենսկին շատ առումներով ցույց տվեց առնվազն դիվանագիտական կարողությունների իսպառ բացակայություն: Էլ չեմ ասում ավելին», – ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ Պուտինը ծանոթ է Թրամփի և Զելենսկու հանդիպման էությանը և նրբություններին, և դա հաշվի է առել։
Նշենք, որ փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացավ Թրամփի ու Զելենսկու հանդիպումը, որը վերածվեց վեճի։ Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա գործարքի ստորագրումը չեղարկվեց, թեև ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորելու հակամարտությունը Ռուսաստանի հետ։
0Comments