Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) կնքվի միայն իրենց տարածքում։ Փաստ է նաև այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը։ Ես չգիտեմ, թե որքանով է Երևանը պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- իր ասուլիսում ասել է Լավրովը։
Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է. Լավրով
Մանրամասներ
![լավրով նիկոլ ալիև](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-01/%D5%AC%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BE%20%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%20%D5%A1%D5%AC%D5%AB%D6%87.jpg?itok=b6nQEU6O)
0Comments