Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված վերլուծական ժողովածու է հրապարակել։ Ժողովածուում զետեղված մի շարք եզրակացություններն ու տեղեկությունները լիովին արժանի են սենսացիոն համարվելու։
2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմն ու դրա հետևանքները դեռ երկար կմնան մասնագետների` զինվորականների, քաղաքագետների, տարածաշրջանագետների ուշադրության կենտրոնում։ 44-օրյա մարտական գործողությունները մանրակրկիտ վերլուծություն պահանջող մի շարք խնդիրներ են ի հայտ բերել։ Եվ ահա նման վերլուծություն անելու փորձ է ձեռնարկել ռուսական առաջատար ուղեղային կառույցներից մեկը` Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը։ Այն տնօրեն Ռուսլան Պետուխովի խմբագրմամբ «Փոթորիկ Կովկասում» վերլուծական ժողովածու է հրապարակել։ Գիրքը դեռ հասանելի է միայն PDF տարբերակով։
Գրքի հեղինակներն ուսումնասիրում են ինչպես պատերազմի արդյունքի վրա ազդած ռազմական և ռազմատեխնիկական կողմերը, այնպես էլ բարդ քաղաքական փոխկապակցվածությունը Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
Առավել մեծ ուշադրության է արժանի ռազմական գործողությունների վերլուծությունը, դրանց կազմակերպումը, կողմերի մարտավարությունը, ստորաբաժանումների ներդաշնակվածության մակարդակը և այլն։ Ինքը՝ Պուխովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշում է, որ գիրքը գրելիս առանցքային խնդիրներից մեկը եղել է այն, որ թույլ չտան մոռանալ արցախյան վերջին պատերազմի դասերը։ Ըստ նրա` վերջին 30 տարվա, ընդ որում ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմական դասերը շատ շուտ մոռացության են մատնվում։ Եվ օրինակ Աֆղանստանում ձեռք բերված խորհրդային փորձը էապես կորսվել է Չեչնյայի մարտական գործողությունների ժամանակ։
Նույնը կարելի է ասել ամերիկացիների մասին, որոնք չեն կարողացել լիարժեք տարածել Վիետնամի փորձը աֆղանական արշավի վրա։
Մանրամասներն՝ այստեղ
0Comments