Պաըերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) հերթական զեկույցում նկարագրվում է ռուսական զրահատեխնիկայի շարասյան հետ կապված դրվագ, որը, ըստ ռուսական «պատերազմական թղթակիցների» Տելեգրամ ալիքների, ջախջախվել է Ուկրաինայի Ուգլեդարի շրջանում։ Ըստ Լրագրի՝ ISW-ն այս պատմությունն անվանում է թարմ ցավոտ կետ տեղեկատվական տարածքում:
Ռուս պատերազմամետ բլոգերները վրդովված են, որ ավտոշարասյունը դարձել է հեշտ թիրախ պատշաճ ծածկույթի բացակայության պատճառով. ոմանք մեղադրում են գեներալ Ռուստամ Մուրադովին մարտիկների մահվան և տեխնիկայի ոչնչացման մեջ (նրա հրամանատարությամբ ռուսները նոյեմբերին ներխուժեցին Պավլովկա զգալի կորուստներով), մյուսները կոչ են անում հասարակական տրիբունալներ կազմակերպել հրամանատարների համար:
Նման քննադատությունը բնորոշ է ռուս պատերազմամետ բլոգերներին, նշում է ISW-ն. առանձին սպաներին ձախողումների մեջ մեղադրելը շեղում է ուշադրությունը ռուսական զինված ուժերի համակարգային խնդիրներից, մասնավորապես՝ մոբիլիզացվածների վատ պատրաստվածությունից:
Ռուս զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանել Ուգլեդարի մոտ առաջխաղացման անհաջող փորձի ժամանակ կորուստները։
0Comments