ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է համարել ՌԴ տարածքում Քլունիի ֆոնդի գործունեությունը

Մանրամասներ
դերասան

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է համարել ՌԴ տարածքում հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի ֆոնդի գործունեությունը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել են ՌԴ վերահսկիչ գերատեսչությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ «Clooney Foundation for Justice (Քլունիի ֆոնդը հանուն արդարության) օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունն անցանկալի է ճանաչվել մեր երկրի տարածքում։ Կազմակերպությունը հիմնվել է Նյու Յորքում դերասան Ջորջ Քլունիի եւ նրա կնոջ կողմից, որն իրեն համարում է փաստաբան միջազգային իրավունքի ոլորտում»,- հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունում։

Ինչպես նշել են գերատեսչությունում, «ֆոնդը հոլիվուդյան թափով է իրականացնում աշխատանք՝ ուղղված Ռուսաստաննի վարկաբեկմանը»։

«Ակտիվորեն աջակցում է երկիրը լքած կեղծ հայրենասերներին, արգելված ծայրահեղական միավորումների եւ ահաբեկչական կազմակերպությունների մասնակիցներին։ Հումանիտար գաղափարներով քողարկվելով՝ «հանուն արդարության մարտիկները» Մեդիսոն ավենյուից առաջ են տանում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության քրեական հետապնդման նախաձեռնություններ, հրապարակայնորեն տարածում են ռուսական օրենսդրության բացասական կեղծ փորձագիտական գնահատականներ օտարերկրյա գործակալների եւ ՀԿ-ների մասին»,- հայտնել են դատախազությունում։