Կիևը խաղաղություն չի ուզում. Պեսկով

Մանրամասներ
ռդ

Կիևի ռեժիմը խաղաղություն չի ցանկանում, այս իրավիճակում միայն Վաշինգտոնի ջանքերը և Մոսկվայի պատրաստակամությունը ակնհայտորեն բավարար չեն լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ կարևոր տարր է դուրս մնում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Կիևի ռեժիմը հրաժարվում է բանակցությունների միջոցով կարգավորման ուղեծիր մտնել։

Պեսկովը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած վիճաբանությունը Օվալաձև աշխատասենյակում։ Նա կարծում է, որ Զելենսկին դիվանագիտական ​​կարողությունների իսպառ բացակայություն է ցուցադրել։

«Այսպես ասած` բավականին աննախադեպ իրադարձություն էր: Իհարկե, Զելենսկին շատ առումներով ցույց տվեց առնվազն դիվանագիտական կարողությունների​​ իսպառ բացակայություն: Էլ չեմ ասում ավելին», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա նշել է, որ Պուտինը ծանոթ է Թրամփի և Զելենսկու հանդիպման էությանը և նրբություններին, և դա հաշվի է առել։

Նշենք, որ փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացավ Թրամփի ու Զելենսկու հանդիպումը, որը վերածվեց վեճի։ Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա գործարքի ստորագրումը չեղարկվեց, թեև ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորելու հակամարտությունը Ռուսաստանի հետ։