Ռուսաստանի կառավարությունը ոչ բարեկամ երկրների ցանկում ավելացրել է Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան։
Այս պահին Ռուսաստանի ոչ բարեկամ համարվող երկրների ցանկում կա 48 պետություն։
Մարտի 5-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ոչ բարեկամ երկրների և տարածքների ցուցակը։ Կառավարության այսօրվա որոշումը սահմանափակում է Հունաստանի, Դանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Սլովակիայի համար Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի համար աշխատողներ ընդունելու հնարավորությունը։ Օրինակ՝ Սլովենիան և Խորվաթիան այլևս չեն կարողանա մարդկանց աշխատանքի ընդունել Ռուսաստանում դեսպանատներում կամ հյուպատոսություններում աշխատելու համար։
0Comments