Լավրովը Զելենսկուն անվանել է «հրեա ժողովրդի դավաճան»

Մանրամասներ
Լավրով Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին վերածվել է «մաքուր նացիստի» և հրեա ժողովրդի դավաճանի։ Այս մասին «Կրասնայա Զվեզդա» մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վլադիմիր Զելենսկին 180 աստիճանով փոխվել է։ Նա իշխանության էր եկել խաղաղության կարգախոսներով, «հանգիստ թողեք ռուսաց լեզուն, դա մեր ընդհանուր լեզուն է, մեր ընդհանուր մշակույթը» կարգախոսներով, և վեց ամսում վերածվել է մաքուր նացիստի և, ինչպես ճիշտ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հրեա ժողովրդի դավաճանի»,- նշել է Լավրովը։