ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությունն ընթանում է արագացված տեմպերով, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
«Մասնավոր կարգով ասվում է, որ Թրամփ-Պուտին գագաթաժողովի պատրաստությունը... այժմ արագացվում է»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
CNN-ը ենթադրում է, որ Սպիտակ տանը Թրամփի լեզվակռիվը Զելենսկու հետ կարող էր նախատեսված լինել ԱՄՆ առաջնորդի վարչակազմի կողմից, որպեսզի Զելենսկին վարկաբեկվի եւ հեռացվի հետագա բանակցություններից։
0Comments