Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների սառնության մասին հայտարարությունները մեղմ ասած` զարմանք են առաջացնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։
«Անկեղծ ասած` զարմանալի է, թե որտեղից են ի հայտ եկել նման խոսակցությունները, եթե հաշվի առնենք երկկողմ համագործակցությունների՝ բոլոր ուղղություններով ակտիվ շփումները։ Մեկնաբանելու բան չկա»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով լրագրողների հարցը հարաբերությունների հնարավոր «սառնությանը», ընդգծել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը բազմակողմանի է և շարունակում է զարգանալ:
0Comments