Իրանը լիովին պատրաստ է իր ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպшռնшլիքի. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Մանրամասներ
Մոհամմադ Բաղերի

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։

«Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։ Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն զսպմանը, արդյունավետ պաշտպանությանը, կայուն անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը»,- ընդգծել է նա։

Նա նշել է, որ Իրանն ողղակիորեն չի բանակցի, բայց պատրաստ է անուղղակի կերպով վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ։

«Իրանի միջուկային նախկին բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ և դավաճան կողմը», - ասել է նա։