Անկարան հայտնել է, որ սպասում են Պուտինի այցին

Մանրամասներ
պուտին էրդողան պուտին

Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի մայրաքաղաքի բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրին։

«Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ սպասում ենք հարգարժան Վլադիմիր Պուտինին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հարցին, թե երբ կարող է կայանալ ՌԴ ղեկավարի այցը Թուրքիա, աղբյուրը հայտնել է, որ կոնկրետ ժամկետներ չկան։

Ավելի վաղ Թուրքիա այցելած ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ սպասում են իր այցին։