ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում Outkick պորտալին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ է ճանաչում ռուսաստանցի իր գործընկերոջը»:
«Զարմանալի է, որ մենք լուրջ բախումներ չենք ունեցել «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան» կեղծիքի պատճառով»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ըստ նրա, Ռուսաստանի ռազմական գործողությունները Վրաստանում և Ղրիմում տեղի են ունեցել նախագահներ Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի օրոք, իսկ Ուկրաինայում պատերազմը սկսվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության ղեկին էր Ջո Բայդենը։
«Չեմ կարծում, որ աշխարհում որևէ մեկը կարող է կանգնեցնել (Պուտինին), բացի ինձնից, և կարծում եմ, որ ես կարող եմ կանգնեցնել նրան։ Մենք շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես, պարզապես, ուզում եմ, որ մարդիկ այլևս չզոհվեն: Նրանք շաբաթական 2500 փոքր երեխա են կորցնում, և նրանք ռուսներ ու ուկրաինացիներ են»,- հայտարարել է Թրամփը։
0Comments