Պուտինի եւ Թրամփի հանդիպման նախապատրաստումն արագացել է Զելենսկու հետ լեզվակռվից հետո. CNN

Մանրամասներ
պուտին թրամփ

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությունն ընթանում է արագացված տեմպերով, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

«Մասնավոր կարգով ասվում է, որ Թրամփ-Պուտին գագաթաժողովի պատրաստությունը... այժմ արագացվում է»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

CNN-ը ենթադրում է, որ Սպիտակ տանը Թրամփի լեզվակռիվը Զելենսկու հետ կարող էր նախատեսված լինել ԱՄՆ առաջնորդի վարչակազմի կողմից, որպեսզի Զելենսկին վարկաբեկվի եւ հեռացվի հետագա բանակցություններից։