«Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց»․ ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյան

Մանրամասներ
քպ

«Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց»,- այս մասին այսօր «Արմլուրի»-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով:

«Ցանկացած երկրի բեռնատար, եթե մտնում է Հայաստան և Հայաստանից դուրս եկող ցանկացած բեռնատար, եթե մտնում է այլ երկիր, ստուգվում է։ Խոսքը վերաբերում է հոգեբանական խնդրին, ասենք՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին, եթե կա այդ խնդիրը, ապա թուրք վարորդներն այդ խնդիրը չունեն, որովհետև իրենք, միևնույն է, Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են Հայաստան և հայ վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա, սրա մասին է ընդամենը խոսքը»,- ասել է Թորոսյանը: