BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելո հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասներ
նիկոլ

Մենք բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և այս տրամաբանությամբ մասնակցեցինք նաև «3+3» ձևաչափով հանդիպմանը և մեզ համար քննարկումների տարբեր հարթակներում ներկա գտնվելը և ՀՀ տեսակետները և դիրքոշումները կիսելը տարբեր հարթակներում կարևոր է:

Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու շարժշառիթը ո՞րն է:

«Մանավանդ որ BRICS-ի գագաթնաժողովը վերաբերում է գլոբալ հարավի խնդիրներին, այս օրակարգը ուղիղ առնչվում է ՀՀ-ին: Մեզ համար հնարավորություն է ներկայացնել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որովհետև միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է կայուն ձևով, և նման հարթակները կարևոր են մեր ասելիքն ասելու համար:

Ամենակարևոր շարժառիթը սա է, բայց ոչ պակաս շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել ՌԴ նախագահից անձամբ և ընդունել եմ այդ հրավերը և, կարծում եմ, այնտեղ գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար»,- շեշտեց նա: