Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի. ԱՂԲՅՈւՐ
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա երեկ հարձակված ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը նախընտրական արշավին ընդառաջ որոշել է աշխատանքից ազատել լկտի պահվածքով աչքի ընկած Արշակյանին և գործուղել նրան «Քաղաքացիական պայմանագիր»՝ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու:
Խուլիգանություն կատարած կամ դրա մեջ կասկածվող անձանց ՔՊ-ում տեղավորելը Փաշինյանի մոտ, կարծես, ավանդույթ է դառնում:
Վերջերս էլ զինվորականին դաժան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելուց հետո նշանակեցին
ՔՊ աշխատակազմի ղեկավար:
Հիշեցնենք, որ թեև գործի նյութերում 4 սպաների վկայություն կա, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, սակայն իրավապահները համարեցին, թե Փաշինյանի թիմակցի մեղքը չի ապացուցվել:
0Comments